Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Դեկտեմբեր 03,2020 16:54

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ընթացքում, մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարևորելով  արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:

Ամսագրի կողմից ընդգծվել է նաև, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական  ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում:  Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում: Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները ևս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան  100 երկրների  բանկեր:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.ameriabank.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031