Հայրենիքի փրկության ազգային շարժման ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանի ընդդիմադիր դաշտի քաղաքական տասնյոթ ուժերը երեկ հրավիրել էին խորհրդի նիստ, որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն Հայրենիքի փրկության ազգային շարժում, ընդլայնեն իրենց կազմը․ «Այսօր գումարվեց նիստ, որոշում կայացվեց, որ միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է եւ շաբաթ օրը հանրահավաք ենք հրավիրելու, որտեղ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով»։
Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասաց՝ նա իր անցած ճանապարհով, հմտություններով եւ կենսագրությամբ այն մարդն է, որը երկրին կբերի հանդարտություն, կայունություն, կկարողանա առաջիկայում կազմակերպել արդար եւ թափանցիկ արտահերթ ընտրություններ, եւ մեր երկրի առջեւ ծառացած այս պահի մարտահրավերները Վազգեն Մանուկյանը կարող է հաղթահարել իր գլխավորությամբ ժամանակավոր կառավարության հետ։
«Արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու,-ասաց պարոն Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ