Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կարող է դրական անդրադառնալ Երևանի և Անկարայի հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրն իրական հնարավորություն է երեք տասնամյակ հետո խաղաղություն ապահովելու համար: Այն միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ