Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական, ընդհանուր առմամբ՝ 28 հազար մարդ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մեկ օրում իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել ևս 1479 մարդ: Խաղաղապահ գործունեության ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 28 հազար փախստականների անվտանգ վերադարձ»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ