«Ռազմագերիների հարցով սա միակ մեխանիզմը չէ: Այն օժանդակ միջոց է, որպեսզի մյուս մեթոդները կարողանան աշխատել, այսինքն՝ քաղաքական մակարդակում պայմանավորվածություններ ձեռք բերվեն եւ իրականացվեն, նաեւ՝ ուղիղ եւ միջնորդ պետությունների միջոցով բանակցություններ վարվեն»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ին հղված դիմումներին եւ գանգատներին՝ հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«ՄԻԵԴ-ն այն մեխանիզմը չէ, որպեսզի դրա միջոցով իրականացնենք, այն օժանդակ միջոց է, բայցեւայնպես՝ կարեւոր»,-նշեց նա:
«Այլ հարթակներ էլ կան, որոնք կարելի է օգտագործել, բայց քաղաքական մարմիններում էլ, օրինակ՝ ՄԱԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում, հարցը պետք է բարձրաձայնել: Ռազմագերիների հարցը հրատապության առումով կարեւոր է, միայն դատական վճիռ ստանալը բավարար չէ: Ոչ դատական մեխանիզմներն ավելի ճկուն են»,-հավելեց Եղիշե Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ