Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ-ն հարմար գործիք է ԼՂ կարգավորման համար. Հեյկո Մաաս

Դեկտեմբեր 03,2020 15:28

Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է հարմար գործիք Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

«Եվրոպան վերջին 30 տարում դարձել է առավել ժողովրդավար, ազատ և հարուստ: Բայց այսօր մենք նորից պետք է գործ ունենանք ճգնաժամերի և հակամարտությունների աճող թվի հետ, այդ թվում Եվրոպայում»,- հայտարարել է նա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդում:

Ուստի, նրա խոսքով, ԵԱՀԿ դերը պահանջված է որպես միջազգային, բազմակողմ ֆորում հակամարտությունների կարգավորման, այդ թվում սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում:

Խոսելով հակամարտության կոնկրետ կետերի մասին՝ արտգործնախարարը նշել է նաև Լեռնային Ղարաբաղը:

«Մեր կարծիքով, Մինսկի խումբը, ինչպես և նախկինում, մնում է հարմար շրջանակ քաղաքական լուծում և տեղի բնակչության համար կայուն խաղաղություն ապահովելու համար: Մինսկի խումբն ունի մանդատ, կա ներուժ մասնակցելու վստահության ձևավորման, ենթակառուցվածքների վերականգման գործում: Ընդ որում, անհրաժեշտ է ուժեղացնել տեղում ԵԱՀԿ լիազորված ներկայացուցչի ներկայությունը»,- հայտարարել է Մաասը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031