Լրահոս
Օրվա լրահոսը

Աթաթուրքի մահվան օրը՝ «Հաղթանակի օր»․ Ալիևի որոշումը Թուրքիայում դժգոհություն է առաջացրել. Ermenihaber

Դեկտեմբեր 03,2020 15:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։

Մասնավորապես թուրք օգտատերերի կողմից ակտիվորեն օգտագործվող Twitter սոցիալական հարթակում ԹՀ քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտել՝ գրառումներում հաճախ նշելով Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևային։

«Թող վաղը Հայաստանն Ադրբեջանին պատերազմ հայտարարի, անպատիվ է նա, ով դրանից կտխրի» – գրել է «Աթաթուրք» ծածկանունով օգտատերը։

«Նոյեմբերի 10-ի՝ թուրք ազգի սգո օրվա նկատմամբ ձեր այս արածը անհարգալից վերաբերմունք է, նույնիսկ Հայաստանը նման բան չի անի, ամոթ է»։

«Երբ պետք է՝ «մեկ ազգ, երկու պետություն» են հայտարարում։ Բայց իրենց մեծ եղբոր սգո օրը Հաղթանակի տոն են հռչակել։ Ինչու՞, որովհետև պայմանագրի օրը նոյեմբերի 10-ն է»։

«Նոյեմբերի 10-ը թուրք աշխարհի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Հայաստանին հաղթելու համար մենք՝ որպես Թուրքիայի ներկայացուցիչներ, շատ ուրախացանք։ Աթաթուրքն ասում էր՝ տեր կանգնեք Ադրբեջանին։ Նոյեմբերի 10-ը ազգային տոն լինել չի կարող։ Նոյեմբերի 10-ը թուրք ազգի ազգային սգի օրն է», – գրել են օգտատերերը։

Հավելենք, որ վերջին ժամվա ընթացքում ստացված տեղեկության համաձայն՝  Ալիևը փոխել է Թուրքիայում դժգոհության ալիք առաջացրած իր որոշումը՝ «Հաղթանակի օրը» նոյեմբերի 10-ից տեղափոխելով նոյեմբերի 8։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այսքան տարիներ ոչ ոք ադրբեջանցիներին չի հարցնում՝եթե դուք տեղաբնիկներ եք՝աղվանների սերնդից,թուրքերը ինչպես են ձեր ավագ եղբայրը:Ինչ է,դուք թուրքից ծնված բճեր եք?:Եթե թուրքի կրտսեր եղբայրն եք,ինչպես է,որ հազարավոր տարիներ այդ տարածքում եք ապրել,չէ որ թուրքերը հազար տարի չկա,որ կասպից ծովի արևելյան ափից այս կողմ են անցել…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031