Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համոզված եմ` համալսարան ներկայացած ուսանողների և աշխատակիցների թիվը օրեցօր աճելու է». Արցախի պետական համալսարանի ռեկտոր

Դեկտեմբեր 03,2020 16:20

Ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման և հանրությանը հետաքրքրող հարակից այլ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով Արցախի պետական համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Ռեկտորը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 1-ից ԱրՊՀ-ում ավանդական եղանակով արդեն վերսկսվել է 2020 թ. առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը: Նրա խոսքով` առաջին օրը պարապմունքներին մասնակցել է ուսանողության շուրջ 36 տոկոսը, իսկ աշխատանքի ներկայացել է համալսարանի 300 աշխատակիցներից 248-ը:

Բացակայությունների հիմնական մասը կապված է ընտանեկան, առողջական և այլ պայմանների հետ:

«Մենք ունենք իրենց բնակավայրերից տեղահանված ուսանողներ, որոնք բնակվելու տեղ չունեն: Մենք ունենք ուսանողներ, որոնք այս պատերազմում կորցրել են հարազատներ: Հարգելի պատճառով բացակայած որևէ ուսանող չպիտի տուժի»,-ասել է ռեկտորը:

«Համոզված եմ, որ համալսարան ներկայացած ուսանողների և աշխատակիցների թիվը օրեցօր աճելու է»,-նշել է ռեկտորը` ռազմական դրության պայմաններում առկա ցուցանիշները առաջին օրվա համար գնահատելով դրական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031