Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մի քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 51 շենքի մուտքերից մեկի աստիճանավանդակից տղամարդու դի կա կախված։
Մահացածը, ըստ նախնական տեղեկությունների՝ կլինի 50-55 տարեկան։
Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: