«Պարգեւավճարներն այս պարագայում եկեք դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ՝ վարձատրության որոշակի հատված»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով հարցին՝ 2021 թվականի բյուջեով պետական ապարատին մոտ 19 մլրդ դրամ պարգեւավճարների այս տողն արդյոք վերանայման կարիք չունի։
Պարոն Առաքելյանն իր ղեկավարած գերատեսչության օրինակով անդրադարձավ հարցին, նա նշեց, որ նախարարության այն աշխատակիցները, ովքեր այս ընթացքում ե՛ւ Covid-ի ժամանակ, ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ դրանից հետո երկար ժամանակ բավականին ծանրաբեռնված աշխատել են, աշխատելու են․«Վստահ եմ, կհամաձայնվեք, որ բազմաթիվ աշխատակիցներ՝ կրտսեր աշխատակազմի, ցածր վարձատրություն են ստանում, եւ պարգեւավճարներն այս պարագայում դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ վարձատրության որոշակի հատված։ Այդ մասով, ես կարծում եմ, որ կա անհրաժեշտություն որոշ աշխատակիցների լրացուցիչ վարձատրություն։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ եւ նախարարության ղեկավար անձնակազմին, իմ նշանակումից հետո որեւիցե պարգեւավճար չենք ստանում եւ առաջիկայում չենք ստանալու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ