Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի նկատմամբ քրգործ է հարուցվել. Ermenihaber

Դեկտեմբեր 03,2020 14:27

Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր 45 և 21 տարեկան թուրքերի՝ Արդեշի շրջանից։ Վերջիններս հայր և որդի են։ Դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Ֆրանսիայի տարածքը։

Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 45-ամյա տղամարդը վնաս է հասցրել 2, իսկ 21-ամյա երիտասարդը՝ 3 հայ ցուցարարի։

Նշենք,  որ հոկտեմբերի 28-ին Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու համար, ֆրանսիահայերը ի նշան բողոքի, փակել էին ֆրանսիական A7 ավտոմայրուղին։ Թուրք սադրիչները բախում էին հրահրել, ինչի արդյունքում մոտ մեկ տասնյակ հայ վիրավորվել էր։ Թուրքերից մեկը մուրճով հարվածել էր մեր հայրենակիցներից մեկի գլխին, վերջինս ծանր վիրավորում էր ստացել։ 21 ամյա սադրիչը երեք խաղաղ ցուցարարի մուրճով հարվածողներից է։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031