Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Քուրթալան շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 08։45-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 20 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դիարբեքիրում, Մարդինում, Բաթմանում և Շըրնաքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Կարդացեք նաև
Սիիրթի նահանգապետ Օսման Հաջըբեքթաշօղլուի խոսքով՝ Սիիրթի և Քուրթալանի շրջանի կենտրոնում վնասներ չկան։
Նշենք, որ սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր արձագանքել են թեմային, շատերն անգամ ճաքած պատերի լուսանկարներ հրապարակել իրենց էջերում։