Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու պայմանով կոնվենցիա են ստորագրում. ԱԺ-ում քննարկվում է ՌԴ-ի առաջարկը

Դեկտեմբեր 03,2020 13:41

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց նոր՝ «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան:

Այն ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի (վերապահումով), Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի միջեւ:

Կոնվենցիայի նպատակներից մեջ նշված է այն, թե ուզում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցությունն ամրապնդել եւ քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնել իրար:

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ կոնվենցիաները նաեւ պարտավորություններ են բերում, իսկ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ 8 օտարերկրյա քաղաքացի կա հիմա, որոնց այս կոնվենցիան առնչվում է:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց, որ կոնվենցիան կարեւոր է, որ այն երկրների հետ,որոնց հետ համագործակցում ես, նույն հարցի շուրջ ունենաս նույնպիսի մոտեցումներ:

Պատգամավորները մտավախություն ունեին, ասում էին՝ եթե գոնե նախաձեռնողը Հայաստանը լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց այս դեպքում նախաձեռնողը ՌԴ-ն է:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ իրենք հետաքրքրված են եղել ՌԴ-ի այդ առաջարկով ու շուրջ մեկ տարի աշխատել են կոնվենցիային միանալու ուղղությամբ:

Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման, դատարանի կողմից պատժի կատարման, քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ:

Կոնվենցիայով սահմանվում են, թե ինչպես կարող են կողմերը պատժի կրման մասին հարցումներ ուղարկել եւ պատասխաններ ստանալ, սահմանվում են հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, հետեւանքները պետությունների համար, ինչպես նաեւ դատական վճռի վերանայման, ներման եւ համաներման հետ կապված իրավահարաբերությունները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031