Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պնդում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը

Դեկտեմբեր 03,2020 13:37

Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։

Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:

Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։

Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031