Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակցած անձանց ուսանող զավակների ուսման վարձերը փոխհատուցելու նախագիծ է պատրաստվում

Դեկտեմբեր 03,2020 13:29

Այսօր կառավարության նիստում Արցախում պատերազմական գործողություններից տուժած անձանց փոխհատուցելու որոշումներ ընդունվեցին։ Նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ եւ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակեն։

Վարչապետը վստահեցրեց՝ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակցած անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն։ Նա, դիմելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, ասաց ․«Հույս ունեմ, որ կառավարության հաջորդ նիստում արդեն այդ որոշումը կընդունենք, բայց այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որեւէ խնդիր բուհերում պետք է չառաջանա, մինչեւ դե յուրե այդ որոշումը կկայացնենք եւ գումարները կփոխանցենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031