Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին գումարային փոխհատուցում կտրամադրվի

Դեկտեմբեր 03,2020 13:15

Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը կփոխհատուցվեն։ Այսօր կառավարության նիստում հաստատվեց վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի շատ քաղաքացիներ այսօր բնակվում են Հայաստանում, քանի որ նրանց բնակավայրերը չեն գտնվում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ եւ այդ քաղաքացիների զգալի հատվածն իրենց կեցությունն ապահովում են մասնավոր տներում՝ ՀՀ քաղաքացիների հյուրընկալության արդյունքում։

Միջոցառմամբ նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր իրենց բնակարանները կամ տները տրամադրում են արցախցիներին։ Նախարարն ասաց, որ յուրաքանչյուր չափահաս անձի համար Հայաստանում 30 հազար դրամի չափով փոխհատուցվող գումար է նախատեսվում, իսկ Արցախի Հանրապետությունում, եթե կտան հյուրընկալող կացարան՝ 45 հազար դրամ։ Դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի կացարան տրամադրող քաղաքացիները դիմեն էլեկտրոնային եղանակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում են։ Այս գումարները չեն համարվելու որպես վարձակալության գումար, անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն են եւ ըստ Հարկային օրենսգրքի հարկման ենթակա չեն։

Գումարը տրամադրվելու է յուրաքանչյուր ամիս։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031