Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու դեկտեմբերի 10-ին նախատեսվող ռազմական շքերթին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելու Բաքվում իր դիվանագիտական աղբյուրները:
«Թուրքիայի նախագահը կմեկնի Բաքու՝ մասնակցելու ռազմական շքերթին: Շքերթը նախատեսվում է դեկտեմբերի 10-ին»,- ասել է գործակալության աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ