Մեծ ցավով տեղեկացա վաստակաշատ ավիատոր, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Դմիտրի Աթբաշյանի մահվան մասին:
Դմիտրի Աթբաշյանն անգնահատելի ավանդ է թողել խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կայացման ու զարգացման գործում: Անկախությունից հետո նույնպես նա ջանք ու եռանդ չի խնայել ոլորտի ձեռքբերումները պահպանելու, կարևոր նշանակություն ունեցող փոքր ավիացիան զարգացնելու նպատակով, ինչը, հատկապես կենսական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ:
Հանրային խորհրդում Դմիտրի Աթբաշյանը ձևավորել էր մեծ ավանդ ու փորձառություն ունեցող ավիատորների թիմ և ակտիվ հետևողականությամբ բարձրացնում էր քաղավիացիայի խնդիրները, պատկան մարմիններին ներկայացնում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտի զարգացման կարևորությունն ու նախապայմանները:
Խորին ցավակցություն եմ հայտնում մեծավաստակ ավիատորի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:
Կարդացեք նաև
Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ