Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1-5 միլիոն դրամ աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած քաղաքացիներին

Դեկտեմբեր 03,2020 12:12

Կառավարությունն այսօր հաստատեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, ըստ որի նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

Այս միանվագ աջակցությունը տրամադրվելու է ՀՀ եւ ԱՀ քաղաքացիներին:

1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,

2. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,

3. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,

4. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,

5. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախագիծը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ հարցը քննարկել են ՀՀ եւ Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների հետ, նրանք տրամադրել են տեղեկություն ՀՀ եւ ԱՀ տարածքում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ։

Այս միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031