Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անգամ Սովետական Միությունում, որտեղ բացառված էին դիվերսիաները, օրը 2-3 անգամ գետերի ջրերից «պրոբաներ» էին վերցնում». Սիլվա Ադամյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2020 12:08

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր․ «Խոսում ենք այն մասին, որ Արփա, Որոտան գետերը մնացել են Քարվաճառում, կարող է Սեւանը թունավորեն»։ Բնապահպան Սիլվա Ադամյանը հարցին, թե իրատեսակա՞ն է նման վտանգը, ասաց․ «Նման վտանգ միշտ կա բոլոր պատերազմների ժամանակ, կիրառվում են տարբեր տեսակի միջոցներ։ Ջրային թունավորում առաջացնող միջոցներից․․․ ես չեմ ուզում վախեցնել ոչ մեկին, բայց մեկ անգամ էլ ասել եմ, որ կա կենսաբանական զենք, որը վիրուսների ու բակտերիաների միջոցով կարող է թունավորել ջուրը, եւ դա կարող է բերել հսկայական տարածվածության տարբեր տեսակի էպիդեմիաների»։

Այսինքն՝ ըստ Ադամյանի, վտանգը կա, եթե չկա հսկողություն ու վերահսկողություն։ Ադամյանը՝ ինքը, ԽՍՀՄ օրոք 20 տարի աշխատելով համարյա ռազմական նշանակության Հակաժանտախտային կայանում՝ լավ գիտի, որ անգամ Սովետական Միությունում, որտեղ բացառված էին դիվերսիաները, օրը 2-3 անգամ գետերի ջրերից «պրոբաներ»՝ անալիզ էին վերցնում։

ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը, ով նախկինում ՀՀ-ի գետերի ու դրանց առնչվող խնդիրների վերաբերյալ պարբերաբար ասուլիսներ էր տալիս, այս թեմայով չցանկացավ խոսել, միայն ակնարկեց․ պետք չէ թեման արծարծել՝ «լոժնի աժիոտաժներ են», քննարկման թեմա չկա։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031