Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կամրապնդեր մեր անվտանգությունը. Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 03,2020 11:50

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կծառայեր երկարաժամկետ հեռանկարում տեղում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Որպես փորձագետ, այս երկրի քաղաքացի և քաղաքական գործիչ՝ ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ բազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք: Ռուսաստանն ունի բավականին հզոր աշխարհաքաղաքական ներուժ: Բայց ի՞նչ, եթե Թուրքիան սկսի Ադրբեջանին դրդել ագրեսիայի: Իսկ եթե զինյալները դո՞ւրս գան Թուրքիայի ենթակայության տակից և որոշեն այստեղ ինչ-որ բա՞ն անել: Այդ դեպքում նրանք կարող են հատուկ փորձել հարված հասցնել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չասած, որպեսզի մեզ շատ բարդ իրավիճակի մեջ դնեն անվտանգության տեսանկյունից»,- ասել է Բաբայանը:

Այդ նկատառումներից ելնելով, Բաբայանի խոսքով, Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի տեղակայումը տեղին քայլ կլիներ:

«Համենայն դեպս, դա զգալիորեն կուժեղացներ այստեղ անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում, երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է նա:

Բաբայանը նաև կարծիք է հայտնել, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնումը նույնպես դրական քայլ կլիներ, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահների այսօրվա քանակն անգամ բավարար է՝ Մոսկվայի դերը տարածաշրջանում ամրապնդելու համար: Նրա խոսքով՝ ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը կարելի է դիտարկել երկու հարթություններում՝ զուտ ռազմական և քաղաքական:

«Ռազմական տեսանկյունից, իհարկե, լավ կլիներ, որ խաղաղապահներն ավելի շատ լինեին: Այս հարցն ունի նաև քաղաքական չափում: Այսինքն, եթե այստեղ ներկա լինի թեկուզ և մեկ ռուս խաղաղապահ, դա արդեն կդիտարկվի ռուսական ներկայության նշան: Այդպիսով, հրադադարի ռեժիմի խախտումն արդեն կունենա քաղաքական հետևանքներ»,- ասել է Բաբայանը:

Թե որքանով ռուս խաղաղապահների այսօրվա ներկայությունը բավարար կլինի ռազմական տեսանկյունից, ըստ Բաբայանի, ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, ըստ նրա, ոչ պակաս կարևոր է այդ ներկայության քաղաքական բաղադրիչը, քանի որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ցանկացած խախտումը մարտահրավեր կլինի նաև Ռուսաստանի համար:

«Իսկ դա արդեն կնշանակի իրադարձությունների այլ ընթացք: Սա շատ նման է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված իրավիճակին: Այդ բազան Թուրքիայի կողմից լայնածավալ ագրեսիայի դեպքում չի կարող մեզ պաշտպանել: Բայց դրա խորհրդանշական ներկայությունն արդեն անհնար է դարձնում Թուրքիայի ագրեսիան, համենայն դեպս, հիմա»,- ասել է Դավիթ Բաբայանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031