Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան. Կարեն Կարապետյան. 168.am

Դեկտեմբեր 03,2020 10:51

168.am-ը «Տաշիր գրուպի» համասեփականատեր Կարեն Կարապետյանին հարց ուղղեց՝ երկրում տիրող իրավիճակի և ներքաղաքական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջի մասին.

«Եթե հիշում եք՝ 2018 թվականին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իրական իշխանությունը դրսում է՝ փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Այսօր էլ նույն մոտեցումն է. իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն: 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից: Նույնը հիմա պետք է լինի: Առհասարակ պետք է մեր երկրում քաղաքական մշակույթ ձևավորվի և այն ուժերը, որոնք կորցնում են հանրային վստահությունը, այն է՝ ռեալ իշխանությունը, պետք է իշխանությունը անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան: Չպետք է երկիրը և ժողովրդին նոր փորձությունների տանել: Բազմաթիվ փորձություններ ենք անցել, բավակա՛ն է»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031