Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: Այս մասին տեղեկանում ենք Դմիտրի Աթբաշյանի ֆեյսբուքյան էջից:
Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:
2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:
Խորապես ցավակցում եմ վաստակաշատ ավիատորի հարազատներին և մեր բոլոր հայրենակիցներին։ Շատ ցավալի կորուստ է։