Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատորներ Մենենդեսը և Փորթմանը Հարավային Կովկասում մարդասիրական ճգնաժամը վերացնելու օրինագիծ են առաջարկել. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 03,2020 10:33

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսը, սենատոր Ռոբ Փորթմանը օրինագիծ են առաջարկել Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը վերացնելու համար՝ կարևորելով ամերիկյան օգնության գերակայությունը:

«Հարավային Կովկասում մարդասիրական իրավիճակը ծանր է, և այն կվատթարանա ձմռանը»,-գրել են սենատորները՝ նկարագրելով, թե ինչպես է COVID-19 ֆոնի վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի կողմից աջակցվող հակամարտությունը վնասել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վրա և տեղահանել էթնիկ հայ բնակչության կեսից ավելիին, ներառյալ տարածաշրջանի կանանց և երեխաների 90 տոկոսին: «Մարտերը կարող են դադարեցվել, բայց դրա պատճառած վնասը կշարունակի մարդկային կյանքեր արժենալ, առանց միջազգային հանրության կոշտ գործողությունների»,-գրել են սենատորները:

Բացի Լեռնային Ղարաբաղում վերականգնողական ծառայությունների ուժեղ ֆինանսավորում խնդրելուց, Մենենդեսը և սենատոր Փորթմանը Սենատից պահանջել են նաև գտնել հատուկ միջոցներ ականների և չպայթած զինամթերքի մաքրման համար, անհրաժեշտություն, որը զգալիորեն աճել է վերջին բռնությունների ֆոնին:

«Միացյալ Նահանգները պետք է շարունակեն մարդասիրական օգնություն ֆինանսավորելու մեր վաղեմի ավանդույթը նրանց համար, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն, ինչպես այսօր հազարավոր էթնիկ հայեր, որոնք տեղահանվել են իրենց տներից կամ այլ կերպ են տուժել բռնությունից»,- հավելել են սենատորները. «Պետության արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների վերջնական օրինագծում վերը թվարկված դրույթները ներառելով՝ դուք կարող եք օգնել թուլացնել վերջին բռնությունների կործանարար հետևանքները և շարունակել մարդասիրական օգնության Ամերիկայի հպարտ ավանդույթը»:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին քննարկում են իրականացրել ամերիկացի վերլուծաբաններ: Հիմնական հարցերը ԱՄՆ ժողովրդավարության և համաշխարհային համաճարակի մարտահրավերների ֆոնին ԼՂ փախստականների տեղահանումն էր, և թե մարդու իրավունքների ո՞ր խախտումներն են առաջ եկել ճգնաժամի արդյունքում, և ինչպե՞ս կարելի է պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ներկայացմամբ՝ պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն էլ ավելի են սրվել համաճարակի պայմաններում: Տարատեսակ թույլատրելի և անթույլատրելի ռմբակոծություններից պատսպարվելու համար Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը ստիպված է եղել մեծ խմբերով ապաստարաններում ապրել շաբաթներ շարունակ, որտեղ հակահամաճարակային կանոնների պահպանումը գրեթե անհնար էր: Ինչպես նաև առողջապահական համակարգն է կաթվածահար եղել:

«Քարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Սթրոնսկու կարծիքով՝ պատերազմի ընթացքում նկատվել են քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորում: «Պատերազմի հետևանքներից բացի մենք ականատես եղանք նաև կորոնավիրուսի դեպքերի աճի, ինչն այս պատերազմն էլ ավելի աղետալի դարձրեց»,-ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031