Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Փորձ է արվում Հոկտեմբերի 27-ը թաղել շատ խորը. վերջին ամիսների ողբերգությունը Հոկտեմբերի 27-ի ուղիղ շարունակությունն է. «Ժամանակ»

Դեկտեմբեր 03,2020 10:07

Հոկտեմբերի 27-ի զոհերից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, այլևս թերահավատ է, որ Հոկտեմբերի 27-ի գործը ԱԱԾ վարույթում երբևէ կբացահայտվի։ Նա «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարտ ամսից որևէ նորություն չունի գործի քննությունից։ Մինչ այդ էլ առանձնապես ոչնչից տեղյակ չի եղել։ «Երկու անգամ իմ պահանջով քննչական խմբի ղեկավարի հետ հանդիպում է եղել, բայց միայն այդքանը։ Մնացած մանրամասներից տեղեկանում եմ Տարոն Սահակյանի հարցազրույցներից»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործով քննությունը վտանգված է, փակուղի է մտել, և պետք է մոռանալ, որ այդ գործը երբևէ կբացահայտվի։ Սահակյանը պնդում էր, որ Հոկտեմբերի 27-ի գործից կարևոր փաստաթղթեր են անհետացել, ինչպես նաև շատ կարևոր հանգամանքների վերաբերյալ իր տված ցուցմունքները հասանելի են դարձել այլ անձանց, ինչը սպառնում է իր անվտանգությանը։

«Վերջին ամիսների ողբերգական զարգացումների հետ կապված ես տեսնում եմ միտում, որով փորձ է արվում Հոկտեմբերի 27-ը թաղել շատ խորը։ Չգիտեմ ինչ մտածել ու ինչ ասել այս ամենի վերաբերյալ։ Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է այս աստիճանի չսիրել, չգնահատել պետությունը, պետականությունը և թույլ տալ նման բաներ։ Ակնհայտ է, որ վերջին երկու ամիսների ողբերգությունը Հոկտեմբերի 27-ի ուղիղ շարունակությունն է։ Ես եկել եմ այն համոզման, որ Հոկտեմբերի 27-ը ծրագրվել է մեր թշնամի երկրում՝ Թուրքիայում»,- ասաց Բախշյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031