ՌԴ պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք , որ ՌԴ պաշտպանության նախարարության հակատանկային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության եւ ականազերծման աշխատանքները Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտում: Ռուս խաղաղապահները ականներից ու պայթուցիկ նյութերից տարածքի մաքրման աշխատանքներ են կատարել Ստեփանակերտի հարավային հատվածում: Սակրավորները մեկ օրում հայտնաբերել ու ոչնչացրել են շուրջ 100 պայթուցիկ առարկա:
Պայթուցիկ առարկաները տեղափոխվում են անվտանգ տարածք ու ոչնչացվում, իսկ այն ամենը, ինչ հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ողջ առաքելության ընթացքում ՌԴ մասնագիտացված ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հա տարածք, 12 կմ ճանապարհային հատված: Ստուգվել է ավելի քան 100 տուն եւ հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել ու ոչնչացվել 1100 պայթուցիկ առարկա:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ ռուս խաղաղապահները ապահովում են վերականգնող բրիգադների անվտանգությունը, աջակցում նրանց՝ էլեկտրահաղորդակցության, գազամատակարարման, կապի եւ տրանսֆորմատորային կայանքների վերականգնման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Եկել է ,,քարերը հավաքելու,,ժամանակը՝իրենց ,,շնորհիվ,,էին ,,քարերը,, նետվել….