Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների ապրանքացանկի հենքի վրա գործարկել ֆինանսաարդյունաբերական խմբեր». Կարեն Ադոնց. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 03,2020 09:39

Տնտեսագետ Կարեն Ադոնցն առաջարկում է Հայաստանում գործող, սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների ապրանքացանկի (նաեւ համալրելով դրանք) հենքի վրա գործարկել 3 ֆինանսաարդյունաբերական խմբեր (ՖԱԽ), արտաքին շուկաների՝ արեւմտյան, արեւելյան եւ հյուսիսային ուղղություններով՝ բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով, բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման առանձնահատուկ եղանակով։ Յուրաքանչյուր ՖԱԽ-ում համախմբվելու են մոտ 30-50 արագ սպառման արտադրանք արտադրող ձեռնարկություններ՝ մոտ 500 անուն տարբեր ոլորտների ապրանքացանկով, ինչպես նաեւ՝ 1 ընկերություն ՏՏ ոլորտի, 1 բեռնափոխադրող ընկերություն, 1 բանկ, 1 շինարարական ընկերություն։

Երեք ՖԱԽ-երի սպասվող համախառն շրջանառությունը ծրագրի 5-րդ տարում՝ պետք է կազմի առնվազն 5 մլրդ դոլար:

ՖԱԽ-երի մաքուր շահույթը ամբողջությամբ ուղղվելու է ներդրումների՝ երեք հիմնական ուղղություններով.

1.արտադրվող սպառողական տեսականին նոր արտադրատեսակներով համալրմանը,
2.նոր ձեւավորված պահանջարկային դաշտի հենքի վրա հումքատեսակների եւ մեքենասարքավորումների արտադրությունների կազմակերպմանը,
3.հատուկ ծրագրերի գործարկմանը…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031