Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում չկա օրենքի նախագիծ այն մասին, որով առաջարկվի ռուսերենն այդ երկրում հռչակել երկրորդ պետական լեզու։ Արցախի Ազգային ժողովի մամուլի եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ առայժմ չկա։
– Իսկ հանրության, քաղաքական ուժերի շրջանում այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք, կա՞ն նման ձգտումներ, խմորումներ։
– Իմ անձնական՝ որպես հասարակ քաղաքացու կարծիքով, այդպիսի տրամադրություններ կան, գոյություն ունեն։ Քաղաքական ուժերի մասին ստույգ չեմ կարող ասել, արտախորհրդարանական ուժերը, խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումները կարտահայտեն, բայց ես զուտ հանրային տրամադրությունների ու տրամադրվածությունների մասին կարող եմ ձեզ ասել։
– Իսկ դա ինչով է բացատրվում, նո՞ր է առաջացել, թե միշտ կար։
Կարդացեք նաև
– Դա ինչ-որ տեղ կոմպլեմենտարիզմ է, թե ինչ է։ Համենայնդեպս, քանի որ այս պահին ռուսները հանդիսանում են արցախցիների անվտանգության երաշխավորը, այդպիսի տրամադրություններ բնական է, պետք է որ լինեն։
– Դմիտրի Պեսկովն արձագանքել է Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու թեմային ու նշել, որ Կրեմլը ողջունում է այդ գաղափարը։ Կարծում եք միայն հանրային տրամադրություններին նա կարձագանքե՞ր, եթե չլինեին որոշակի գործընթացներ։
– Ընդհանրապես ռուսաց լեզվի դասավանդման դրվածքը Արցախում միշտ էլ հնարավորինս պահպանվել է։ Ռուսական դպրոց կա եւ այլն։ Համենայնդեպս, որոշակի հանրային շերտերում կան ու կլինեն նման տրամադրություններ։ Ասենք Ադրբեջանում որ ռուսական դպրոցները անընդհատ պահպանել են եւ այլն, Ալիեւի երկերեսանի քաղաքականությունը, գիտեք, չէ՞, ցույց կտա, ցույց կտա, ու մեկ էլ տեղն եկած տեղը Ռուսաստանի շահերին էլ կխփի։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում