«Ա1+»-ի զրուցակիցն է իրանագետ, ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը:
-Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց,որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող երկու միջանցք է գործելու: Ի՞նչ երկու միջանցքի մասին էր խոսքը:
-Ինձ համար, համենայն դեպս պարզ չէր, թե ի՞նչ երկու միջանցքների մասին է խոսում Իլհամ Ալիևը: Նա նշում էր, որ եռակողմ հայտարարության տեքստում գրված է Ադրբեջան-Նախիջևանը կապող նոր ճանապարհի մասին: Նա շեշտեց նոր բառը,որը, ըստ իս, նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ունենալ երկրորդ ճանապարհ, իսկ թե որն է առաջին ճանապարհը՝ հստակ չի նշում,թե ինչ ի նկատի ունի: Միգուցե ի նկատի ունի Խորհրդային Միության տարիներին գործած ճանապարհը,որից բացի պետք է նաև կառուցվի երկրորդ ճանապարհ:
– Ի՞նչ նշանակություն են այդ ճանապարհները ունենալու Ադրբեջանի համար:
Կարդացեք նաև
-Պարզ է, որ ադրբեջանական հանրապետության համար դա ունենալու էր մի քանի կարևոր նշանակություն՝ ռազմավարական առումով հատկապես: Գիտեք՝ ցամաքային կապը Ադրբեջանական հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև մինչ այս պահը ապահովվում էր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, որը, բնականաբար,ազդող գործիք էր Իրանի ձեռքին՝ ըստ անհրաժեշտության:Ես հիշում եմ ոչ մեկ անգամ եղած միջադեպերը այդ ճանապարհի հետ կապված: Օրինակ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին անցագրային կետերում ստեղծվում էին արհեստական խնդիրներ և փաստացի այդկերպ մի քանի ժամ կամ երբեմն մեկ օրից ավել ճանապարհը չէր գործում: Փաստացի ընդհատվում էր հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Այս պարագայում ունենալով նոր ցամաքային ճանապարհ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ ունենում է այլընտրանքային արդեն նոր հաղորդակցության միջոց Նախիջևանի հետ:
Զուտ հոգեբանական առումով, ինչը նկատելի էր նաև Ալիևի խոսքում առկա շեշտադրումներում, այս ճանապարհի անցկացումը չեմ կարծում,որ դրական ազդեցություն կունենա Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա: Սա մի ճանապարհ է,որը սպասարկելու է Նախիջևանին և Ադրբեջանին՝ մեր սեփական տարածքով՝ հատկապես այն շեշտադրումը,որ այն ծառայելու է նաև այլ երկրների ու պետությունների:Նշվում է Ռուսաստանի,Իրանի,Ադրբեջանի և Թուրքիայի անունը:
-Ո՞վ է վերահսկելու Ադրբեջանն ու Նախիջևանը կապող այդ ճանապարհը:
-Փաստացիորեն ճանապարհն անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով և թույլ չի տրվելու,որ այդ ճանապարհի վերահսկողությունը լինի ՀՀ ձեռքին: Ալիևը երեկվա իր խոսքում, ինչը առկա է նաև հայտարարության տեքստում,ասաց,որ ճանապարհը լինելու է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո: Փաստացիորեն Հայաստանի Հանրապետության տարածքում ունենում ենք ճանապարհ, որի վերահսկողությունը չի պատկանում Հայաստանին: Սա իր համար ունի կարևոր նշանակություն՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության և հարաբերությունների առումով,որովհետև փաստացիորեն Հայաստանի տարածքով անցնելու է Ադրբեջանին սպասարկող ճանապարհ,որի վերահսկումը չի իրականացվում ՀՀ համապատասխան մարմինների կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեկ անգամ նեղություն քաշեք և բացեք Խորհրդային Հայաստանի քարտեզը և կտեսնեք մեր ճանապարհներին քանի ադրբեջանական անկլավներ կան՝Երևան_մեղրի՝Քյարքի,Գորիս-Կապան՝Էյվազլար,Իջևանից-սահմանային գյուղեր՝երկու անկլավ,Իջևանից Նոյեմբերյան՝երկու անկլավ:Ստալինը այնպես է գծել քարտեզը,որ առանց թուրքերի ոչ մի քայլ…