Լրահոս
Օրվա լրահոսը

«Այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել»

Դեկտեմբեր 02,2020 23:03

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ.

«Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է սոցցանցերում տարածել տեսանյութեր, որտեղ տանջում և նվաստացնում են ազգությամբ հայ գերիներին և պատանդներին: Այս գործելաոճը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և պետք է համապատասխան գնահատականի արժանանա:

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ ադրբեջանական կողմը շարունակում է վնաս հասցնել քրիստոնեական ժառանգությանը: Մասնավորապես, Շուշիի եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի մակարդակով շարունակվում է պատմության կեղծումը, երբ հայկական քրիստոնեական եկեղեցիները փորձ է արվում ներկայացնել որպես ալբանական: Սա ևս անթույլատրելի գործելաոճ է:

Հավելեմ նաև, որ Թուրքիայի կողմից օժանդակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հարկադրված են եղել լքել Արցախի իրենց բնակավայրերը, այս պահի դրությամբ նրանց մի մասն արդեն վերադարձել է, իսկ մյուսները՝ դեռ ոչ, քանի որ վնասված են բնակավայրերը և ինֆրաստրուկտուրաները: Ավելին, նրանց մի մասը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնակավայր վերադառնալու հնարավորությունից:

Ամփոփելով նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել:

Այս բոլոր հարցերը առնչվում են հումանիտար խնդիրների և քաղաքացիական բնակչության անվտանգության հետ, ուստի պետք է պատշաճ ուշադրության արժանանան»:

 

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային...

Posted by Tatevik Hayrapetyan Տաթևիկ Հայրապետյան on 2020 թ. դեկտեմբերի 2, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031