Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը քննարկել են ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ