Գրենական պիտույքներով ավելի քան 800 պայուսակ են հավաքել Ռուսաստանի մայրաքաղաքի պատանի բանակայինները Ղարաբաղի իրենց հասակակիցների համար: Մարդասիրական ակցիան կայացել է Մոսկվայի պատանի բանակայինների կենտրոնական տանը: Աշակերտական հավաքածուները կփոխանցվեն Խաղաղապահական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս զինվորականների միջոցով:
Ամեն մի պայուսակում կան գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական տետրեր, ֆլոմայստերներ, բլոկնոտ եւ օրագիր: Հավաքածուների հետ միասին Ղարաբաղի երեխաներին կփոխանցվեն ամանորյա մաղթանքներով ու շնորհավորանքներով բացիկներ, որոնք անձամբ գրել են պատանի բանակայինները:
«Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարդ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, սակայն խաղաղապահների օգնությամբ վերականգնվում են ինժեներական ցանցերը եւ ճանապարհները, բացվում են դպրոցները: Մի խոսքով, հաստատվում է սովորական խաղաղ կյանք: Եվ ամենագլխավորը, որպեսզի երեխաները սովորելու, նոր գիտելիքներ ստանալու, խմբակներ հաճախելու հնարավորություն ունենան: Այս նպատակով էլ պատանի բանակայինները անցկացրել են այս ակցիան, որպեսզի աջակցեն իրենց հասակակիցներին, նրանց համար մոտեցող տոների մթնոլորտ ստեղծեն»,- նշել է պատանի բանակայինների գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ լեյտենանտ Վիկտոր Բուսլովսկին:
Ակցիային միացել է նաեւ «Պատանի բանակայինները ընդդեմ COVID 19-ի» օպերատիվ շտաբը: Այստեղ հավաքվում են դիմակներ, պատրաստում հակաբորբոքայիններ եւ ռեցիկուլյատորներ, որոնք նախատեսված են ծածկած տարածություններում օդը վարակազերծելու համար: Այս ամենը ստեղծվում է Ռուսաստանի կարմիր խաչի մասնագետների ղեկավարությամբ: Այնպես որ, աշակերտական հավաքածուների հետ պատանի բանակայինները Լեռնային Ղարաբաղ ուղարկվում են կորոնավիրուսային պրոֆիլակտիկայի իրեր:
Կարդացեք նաև
Նույն օրը պատանի բանակայինները նաեւ «Նամակ՝ խաղաղապահ զինվորին» ակցիա են իրականացրել: Նպատակը տնից հեռու գտնվող զինծառայողներին աջակցելն է: Շարժման սաները իրենց ծառայողական պարտքը պրոֆեսիոնալ ձեւով կատարելու համար շնորհակալություն են հայտնել ռուս զինծառայողներին եւ նրանց մաղթել խաղաղ երկինք, ուժ եւ դիմացկունություն:
Պատանի բանակայինները աշակերտական պարագաներ հավաքելու եւ ուղարկելու նմանատիպ ակցիաներ իրականացնում են նաեւ Սիրիայի երեխաների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ