Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կհրապարակի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի անունը. Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 02,2020 21:12

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի»,- այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ամսի 5-ին, Ազատության հրապարակում կայանալիք 17-ի հանրահավաքի ժամանակ նաեւ անցումային կառավարության ղեկավարի անունը կհրապարակվի:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել. «Համոզված եմ, որ ցանկացած նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ ձեւավորելու արդյունավետ, դաշնակցային, վստահելի հարաբերություններ, որտեղ մեր քաղաքացիների եւ մեր պետության շահը կդիտվի որպես առաջնային, Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, ընդունելու են եւ համագործակցելու են այդպիսի իշխանության հետ»:

Գործող իշխանությունն, ըստ նրա, շարունակելու է հասարակության պառակտման գործընթացը, եւ միայն ազգային իշխանությունն է, որ ունակ է այս իրավիճակը կարգավորելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031