«Մենք սեւեր եւ սպիտակներ չենք: Մենք հայ ժողովուրդ ենք եւ միասնական ենք»,- այս կարգախոսով այսօր «Արժանապատվության երթի» ավարտին, դաշնակցական երիտասարդները Հանրապետության հրապարակի կենտրոնում ծածանեցին երկար Եռագույն դրոշ, նաեւ`Արցախի դրոշներԼ
«Մեր քայլերն ու գործողությունները պետք է բխեն միայն եռագույնի խորհրդից»,- կարծում են դաշնակցական երիտասարդները`հիշեցնելով, որ մի քանի օր առաջ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը իրենց թույլ չտվեց Հանրապետության հրապարակում ծածանել եռագույն դրոշը եւ ոստիկանները ակցիայի մասնակից երիտասարդներին բերման ենթարկեցին:
Հանրապետության հրապարակում ՀՀ պետական դրոշը ծածանող քաղաքացիները Հայաստանի հիմնն են երգում, նաեւ հնչում են `«Նիկոլ դավաճան» վանկարկումներ:
Կարդացեք նաև
Ցուցարարներին կառավարության շենքի մոտ դիմավորեցին մեծ թվով ոստիկանական ուժեր: Բավական մեծ թվով ոստիկաններ նաեւ ուղեկցում էին ցուցարարներին`երթի ժամանակ:
Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ այս երթի նպատակն է`իշխանության քարոզչամեքենային ցույց տալ, որ մեր շարքերն ամեն օր ավելանալու են: Ամսի 5-ին`շաբաթ օրը Ազատության հրապարակում հրավիրված 17-ի հանրահավաքը խոստացան, որ առավել մարդաշատ է լինելու:
Նաեւ կոչ արեցին`վաղը 18. 00-ին անհնազանդության ակցիաներ իրականացնել եւ հանրապետությունում ապակենտրոն փակել տարբեր փողոցներ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ