Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալու համար բոլոր հսկիչ կետերում տեղադրված են և գործում են տեսահեռարձակման բջջային համալիրներ և պաշտպանված տեսակապի համալիրներ: Իրավիճակը վերահսկվում է նաև անօդաչուների օգնությամբ: Այս մասին հայտարարել Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովը նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական նշանակության օբյեկտները:
Նրա խոսքով՝ այսօր վերականգնվել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում դասապրոցեսը: Մոտ 400 աշակերտներ սկսել են դասապրոցեսը: Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ, շենքը վերանորոգվել է, վերականգնվել է էլեկտրա և ջերմամատակարարումը:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1168 մարդ: Նախկին բնակության վայր է վերադարձվել ավելի քան 27000 փախստական:
Կարդացեք նաև
Ռուս խաղաղապահ ուժերը շարունակում են պայթյունավտանգ առարկաներից վնասազերծման աշխատանքները Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշի-Լիսագոր հատվածում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 4 հա տարածք, 1կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 17 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 38հա տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և հատուկ նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1100 պայթյունավտանգ առարկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ