Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ի տարածած տեսանյութը բացարձակ սուտ է». ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյան

Դեկտեմբեր 02,2020 18:11

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիների կողմից կառավարության եւ ազգային ժողովի շենքեր ներխուժման փաստի առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հրապարակել էր հաղորդագրություն եւ տեսանյութ՝ այդ թվում իրազեկելով, որ ենթադրյալ ջարդարարություններին մասնակցել են նաեւ ՀՅԴ ներկայացուցիչները: Տեսանյութում ցուցադրվում է այդ թվում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանի լուսանկարը:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Գերասիմ Վարդանյանն ասաց. «ԱԱԾ-ի տարածած տեսանյութը բացարձակ սուտ է եւ իրականության հետ աղերս չունի: Ինձ կալանավորելու հետ կապված երեք միջնորդություն է ներկայացվել դատարան եւ մերժվել է: Կա իրավական գործընթաց, որն իր բնականոն ընթացքի մեջ է, չեմ ուզում իրավական գործընթացի մանրամասների մեջ մտնել: Դատարանը կտա գնահատական, թե ովքեր ինչ չափով են մեղավոր եւ ինչ չափի պատասխանատվություն ունեն ԱԺ շենք կամ կառավարության շենք մտնելու առնչությամբ: Ես որեւէ առնչություն չունեմ այդ ամենի հետ, դա պատվեր է` Նիկոլ Փաշինյանի պատվերը, որով փորձում են վարկաբեկել ինձ եւ ինչ-որ առումով ինձ վարկաբեկելը կապեն կուսակցության անվան հետ: Լկտի սուտ է»:

Թե արդյոք Գերասիմ Վարդանյանը եղե՞լ է ԱԺ կամ կառավարության շենքերում կամ վարչապետի կեցավայրում, վերջինս նշեց. «Ես ոչ մի շենքում չեմ եղել: Որտեղ որ եղել եմ, հստակեցնելու հետ կապված իմ պաշտպանների կողմից դատարան է ներկայացվել տեսանյութ, մանրամասներ, բացատրություններ: Նյութերը դատարանում են: Կառավարության շենք եւ ԱԺ մտնելու տեսանյութերի հետ ես որեւէ առնչություն չունեմ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ ժամը 4-ի սահմաններում մի խումբ տղամարդիկ ներխուժել էին շենք, որտեղ գտնվում է «Ազատության» գրասենյակը, ինչպես իրենք են հայտարարել, սերվերները ջարդելու, թույլ չտալու մտնել եթեր՝ այդ ընթացքում վիրավորելով լրագրողներին։ «Ազատության» մի խումբ աշխատակիցները նրանց հանդիպել էին դռների մոտ, երբ իրենք էլ գիշերվա ուշ ժամին եկել էին գրասենյակ՝ աշխատելու լուրերի արտակարգ թողարկման վրա։ Երիտասարդներից հաջողվել էր ճանաչել միայն մեկին՝ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվում դեկտեմբերի 1-ի հավաքի ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031