Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել վերացնել «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով վերջինիս դեմ սահմանված միջանկյալ միջոցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիայի գործողությունների հետ:
Այդպիսով, ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի կառավարության նոյեմբերի 17-ի խնդրանքը՝ վերանայել ավելի վաղ կայացրած իր որոշումը և հանել երկրորդ միջանկյալ միջոցը՝ պայմանավորված ԼՂ-ի շուրջ ստորագրված եռակողմ հայտարարության հետ:
Հիշեցնենք, ավելի վաղ ՄԻԵԴ-ը բավարարել էր Հայաստանի կառավարության կողմից ներկայացված գանգատը՝ կոչ անելով հակամարտության մեջ բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ