Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդունում ենք, որ դա մեր ճանապարհն է որեւէ մեկը չի կարող խոչընդոտել մեզ». Արմեն Խաչատրյանը՝ Մեղրիի միջով ճանապարհ տալու մասին

Դեկտեմբեր 02,2020 17:00

«Սյունիքում որեւէ խնդիր չկա՝ սկսած տեղահանվածների սպասարկումից, վերջացրած անվտանգային հարցերից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հարցին, թե Մեղրիի միջով ճանապարհը բա ի՞նչ է լինելու՝ նա պատասխանեց. «Մեղրիի միջով ճանապարհը լինելու է ՀՀ-ի տարածքը, ուղղակի Հայաստանի Հանրապետությունը թույլատրելու է, որ իր ճանապարհով անցնեն: Հիմա ո՞նց են Լաչինի միջանցքի անվտանգային պայմաններն ապահովում: Եթե ՀՀ-ն պարտավորվել է, որ ճանապարհ պետք է տա Ադրբեջանին՝ Նախիջեւան-Ադրբեջան կապի համար, դա լինելու է ՀՀ տարածքը, ՀՀ-ի ճանապարհը, ուղղակի ՀՀ-ն պարտավորություն է վերցրել, որ թողնելու է անվտանգ ու անխոչընդոտ տրանսպորտային միջոցների շարժ լինի այդ ճանապարհով»: Դիտարկմանը, որ տրանսպորտային միջոցում կարող է լինել զենք, զինամթերք, սա սուվերե՞ն ճանապարհ է լինելու թշնամու համար՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Զենք-զինամթերքի, նարկոտիկի, թմրամիջոցների հետ կապված թե ոնց կարգավորումները կտրվեն, դա կլուծեն խաղաղապահ ուժերը, թե ՀՀ իրավապահ մարմինները, դա հետագայում կերեւա: Դուք այդպիսի ֆանտաստիկ մտքեր մի բան արեք, որ հեսա զենք է լինելու, զինամթերք է լինելու»:

Հարցին՝ այդ ճանապարհը բացառապես թշնամո՞ւնն է լինելու, թե՞ նաեւ մեզ համար է ծառայելու՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել: Սակայն եթե ընդունում ենք, որ դա մեր ճանապարհն է որեւէ մեկը չի կարող խոչընդոտել մեզ: Դա մեր ճանապարհն է լինելու: Տրամաբանական է այն, որ այդ ճանապարհից մենք երբ ուզենք՝ պետք է օգտվենք: Այդ փաստաթղթի մեջ ամեն ինչը չի, որ կարգավորված է: Սա մեր տրամաբանությունն է, որ պետք է օգտվեն նաեւ մեր քաղաքացիները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031