Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր ընդունել շատ բարդ, բայց ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ, դրանք ցավոտ էին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահանջում էին մեծ անձնական խիզախություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կոչ անելով այս իրավիճակում աջակցել Փաշինյանին և նրա թիմին:
«Իսկապես, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրում են շատ բարդ ժամանակաշրջան իրենց պատմության մեջ: Եվ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի կառավարութան ղեկավարը՝ վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ և պահանջում էին շատ մեծ անձնական խիզախություն վարչապետի կողմից»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
Պուտինի խոսքով՝ «այսօր խորհրդակցության մասնակիցներից յուրաքանչյուրը ստանձնում է պատասխանատվության աստիճան նման տեսակի որոշման ընդունման համար»: «Նա (Փաշինյանը-խմբ.) այդ պատասխանատվությունն իր վրա վերցրել է, և մեր խնդիրն է, որպեսզի այժմ սատարենք և՛ իրեն՝ վարչապետին, և՛ նրա թիմին՝ ապահովելու խաղաղ կյանք, հասնելու ընդունված բոլոր որոշումների կատարմանը և օգնելու այն մարդկանց, որոնք հայտնվել են կենսական ծանր իրավիճակում»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ