Մեկ տարով հետաձգված Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որը Լոնդոնում գարնանը կիսատ էր մնացել կորոնավիրուսի համավարակի պատճառով, կշարունակվի եկող տարվա ապրիլին` կրկին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Հայաստանի ազգային հավաքականից, որը վատ չէր մեկնարկել Լոնդոնում, մինչեւ մրցաշարն ընդհատելու ՄՕԿ-ի որոշման ընդունումը օլիմպիական ուղեգիր նվաճել հասցրել էր միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ