Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավորեցնում են ԱԻՆ-ի հաշվեկշռի պետական գույքը

Դեկտեմբեր 02,2020 14:44

Այսօր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում էր մասնավորեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

Ընդ որում, ընկերությունը եկամուտով է աշխատում, 2020-ի տվյալներով՝ ունի 50 աշխատակից: ԱԻՆ-ն է առաջարկել այս ընկերությունը մասնավորեցնել՝ գտնելով, որ այդպես ներդրումներ կլինեն ու կառավարումն ավելի արդյունավետ կլինի:

Ընկերությունը գործում է առանց պետպատվերի: Մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները պարբերաբար ստանում են ուսուցում ու ստանում փրկարարի որակավորում:

Իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ սա միակ մասնագիտացված պետական ընկերությո՞ւնն է, որ զբաղվում է այդ գործունեությամբ: Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այս ընկերությունը տեղակայված է Ախթալայում եւ Կապանում, հանքերում փրկարարական ծառայությունների մատուցմամբ են զբաղվում, ու եթե մասնավորեցվի, ընկերությունը նույն գործունեությամբ է զբաղվելու. «Ընկերությունը փոքր գույք ունի: Սեփական կապիտալը 18,9 մլն է, զուտ շահույթի ցավալը 364 հազար, եկամուտների ծավալը՝ 78,8 մլն, ընթացիկ պարտավորությունները՝ 15,1, ընթացիկ ակտիվները՝ 22,3 մլն, արտադրանքի ապրանքի, ծառայությունների իրացումից ստացված հասույթը՝ 78,8 մլն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031