Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
Թիրախ №9. Լոքբաթանի ավիաբազա
Լոքբաթանի ավիաբազան կառուցվել է 2013թ․-ից հետո։ Մինչ այդ այս տեղում փոքր աերոդրոմ էր հողե թռիչքուղով։ Ներկայումս հողե թռիչքուղու փոխարեն 1400մ-նոց բետոնե թռիչքուղի է։
Ադրբեջանի մյուս ավիաբազաների համեմատ Լոքբաթանը բավականին փոքր է, իսկ պաշտոնապես էլ այն ներկայացվում է որպես «ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն»։ Այս հանգամանքները կարող են ավիաբազան թերագնահատելու պատճառ դառնալ, սակայն իրականում Լոքբաթանն ադրբեջանական ԱԹՍ-ների բազա է, որոնք կայանվում են նորակառույց երկու անգարներում։
Մասնավորապես այստեղ են տեղակայված Heron ԱԹՍ-ները, ինչպես նաև դրանց կառավարման հանգույցները։ Իսկ պաշտոնական անվանումն էլ, ըստ ամենայնի, քողարկման նպատակ է հետապնդում։