Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչի՞ սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար՝ որպես պետական դավաճանի». Պավլիկ Մանուկյան

Դեկտեմբեր 02,2020 13:32

«Եթե ուզում եք արդարությունը վերականգնել, ճիշտ կլինի րոպե առաջ այդ հանցագործներին կալանավորման որոշում կայացնեք: Հիմա ես պաշտպանական ճառով հանդես չեմ գա»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

Նա, դիմելով նախագահող դատավոր Պետրոս Մակյանին, ասաց. «Ախր հիմա ես Ձեզ ո՞նց ասեմ: Ես իմ հայրենիքի համար պաշտպանական ճառով հանդես գա՞մ, թե՞ ինձ համար»: Պետրոս Մակյանն ընդհատեց ու հայտարարեց. «Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ ճառերի ժամանակ կողմերին ընդհատել չի թույլատրվում. միայն մեկ դեպքում, երբ նրանք շեղվում են գործի թեմայից և ըստ էության սկսում են չխոսել: Խնդրում եմ ըստ էության՝ գործի շուրջ: Հասկանում եմ, որ շղթան կարող է կապակցված լինել, բայց աշխատեք գործի հանգամանքներից, ապացույցներից, Ձեզ առաջադրված մեղադրանքից, դրանց վերլուծությունից խոսել»:

Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Երբ արդարությունը փլվում է, փլուզվում է ամբողջությամբ, ինչը և մենք տարիներ առաջ ասում էինք, որ ՀՀ-ում արդարության տանիքը ոչ թե ծակ, այլ փլուզված է: Ես Ձեզ վաղուց եմ ասել՝ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի: Հիմա նորից եմ ասում՝ ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի, ինչի՞ համար սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու: Մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ, տասնյակ հազարներով գաղթականների, զոհերի, վիրավորների մասին չեմ խոսում, որոնք անտերունչ թափված են հիվանդանոցներում և հոսպիտալներում՝ պետական հոգածություն չունենալով: Մինչդեռ երկիրը կանգնած է ալան- թալանի առաջ և ինքնապարգևատրման: Հիմա ես ի՞նչ պաշտպանական ճառով հանդես գամ, որ կարողանամ սրա դեմը կանխել: Ես պատրաստ չեմ, այդպիսի ճառի արտահայտման ունակություն չունեմ: Առայժմ այս մասով ես հանգես չեմ գա: Այն, ինչ ես տեսել եմ, այս թատրոնն արդեն խաղ է դարձել ինձ համար, եթե նույնիսկ մահապատիժ էլ ինձ որոշեք, միևնույն է, ինձ մոտ ոչինչ չի փոխվի, ընդամենը հանցագործների դինաստիայի փոփոխություն տեղի ունեցավ: Եթե ուզում եք արդարություն վերականգնել, ճիշտ կլինի րոպե առաջ այդ հանցագործին կալանավորման որոշում կայացնեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031