Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիական համայնքը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրե՞լ է

Դեկտեմբեր 02,2020 12:34

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի անհատ իր քաղաքական նպատակահարմարություններից ելնելով իրավունք չունի եզդիական համայնքի անունից հայտարարություններ անել և համայնքի անունից պահանջել վարչապետի հրաժարականը:

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ համայնքը նման պահանջ չի ներկայացրել: Մենք մեր հայ եղբայրների հետ կիսել ենք հաղթանակներ և պատրաստ ենք կիսել նաև պարտություններ:

Այս պահին համայնքի համար էական է ունենալ ուժեղ Հայաստան, ոտքի կանգնած եղբայրներ և քույրեր:

Ինչպես մարտի ամենածանր օրերին մենք առաջնագծում էինք՝ ծառայելով հայրենիքին, այսօր էլ պատրաստ ենք ծառայել հայրենիքին՝ լինի սահմանին, թե ներհայաստանյան կյանքի կայունացման գործում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր.

Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։

Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում և այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ և իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։

Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող և ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ և մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը։

«Սարհլդան» շարժման նախաձեռնող խումբ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031