Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից

Դեկտեմբեր 02,2020 12:39

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։

ԱԱԾ հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։

Արցախի նախագահի հայտարարությունից հետո կամ դա պետք է հերքեիք կամ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։

Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ՝ գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։

Իսկ դուք, ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադա՞ն եք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրի՞վ մոռացել եք։

Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից և վերջապես, զբաղվեք նրանով ինչով պետք է զբաղվեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031