Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Օլիմպավանում ուսումնամարզական հավաքն անցկացնում է մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Aravot.am-ին հայտնի է դարձել, որ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը (լուսանկարում) վարակվել են COVID 19-ով, ինչի պատճառով այս հավաքը բաց են թողնում: Սակայն նրանք ամենայն հավանականությամբ Բելգրադ՝ Աշխարհի գավաթի անհատական առաջնություն, մեկնելիս կմիանան հավաքականին:
Գեւորգ Ալեքսանյանը մեզ տեղեկացրեց, որ ըմբիշները առողջական խնդիրներ չունեն: «Նրանք միայն թեստ հանձնելուց եւ բացասական պատասխան ստանալուց հետո են հավաքին մասնակցելու իրավունք ստացել»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ