Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 30-ից Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մեր ընտրանին նախապատրաստվում է դեկտեմբերի 12-ից 14-ը Բելգրադում աշխարհի առաջնության փոխարեն կայանալիք աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը:
Հավաքի հրավիրված 28 ըմբիշներից մարզիչները արդեն ընտրել են 9-ին: 10-րդի անունը (82 կգ քաշային կարգում), հնարավոր է, հայտնի դառնա մինչեւ հավաքի ավարտը:
Աշխարհի գավաթի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, +97 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ