Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հույս չէ, հույսը Հայաստանի սուվերեն կարողությունն է. քանի՞ երկրի պատանդ են հայ ռազմագերիները. «Ժամանակ»»

Դեկտեմբեր 02,2020 11:26

Ակնհայտ է, որ Բաքուն ռազմագերիներին պահում է որպես պատանդ, որոնց միջոցով փորձելու է թերևս տևական ժամանակ քաղաքական խաղ տանել և թելադրել պայմաններ՝ կապված ամենատարբեր հարցերի հետ, որ, անշուշտ, առկա են անգամ երեք տարածքների վերադարձից հետո:

Ի վերջո, կա սահմանագծման, դրա հետ կապված այլ հարցեր: Ընդ որում, Բաքուն այդ հարցերը լուծում է ոչ թե Երևանի, այլ Մոսկվայի հետ, և չի էլ թաքցնում, կամ չեն էլ թաքցնում, այդ թվում՝ Մոսկվան: Միևնույն ժամանակ, Մոսկվան էլ իր հերթին, իհարկե, պետք է ֆորմալ համաձայնություններ ստանա Հայաստանից, այս կամ այն պայմանավորվածության առումով անհրաժեշտության դեպքում: Իսկ իրավիճակի նրբությունն այստեղ այն է, որ մարդկայնորեն և պետականորեն գերծանր այդ հարցը՝ գերիների վերադարձը կամ անհետ կորածների որոնումը, հանրային և քաղաքական մակարդակում, ըստ էության, բացեիբաց հասցեագրվում է ՌԴ ղեկավարությանը՝ մտայնությամբ, որ հույսը միայն Պուտինն է: Դա, իհարկե, զգալիորեն օբյեկտիվ իրողություն է, որ արտացոլվում է պատերազմի հետևանքով: Սակայն խնդիրն այն է, որ այդպիսով ռազմագերիները, կամա թե ակամա, պատանդի դերում են հայտնվում նաև ՌԴ ղեկավարության ձեռքում՝ այս դեպքում Հայաստանի ղեկավարությանը պահանջներ ներկայացնելու և վերահսկողության ևս մի լծակ, ընդ որում՝ աննախադեպ զգայուն լծակ ունենալու համար: Այդպիսով, ստեղծվում է մի վիճակ, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը փոխադարձաբար կամ շղթայաբար շահագրգռված են հարցը ձգձգելու խնդրում, որովհետև դրանով կարող են դիտարկել քաղաքական մի շարք հարցերի լուծման հնարավորություններ: Այսինքն՝ հայ ռազմագերիները փաստորեն դառնում են կրկնակի պատանդ՝ մեր թշնամուն և փաստորեն նաև մեր ռազմավարական դաշնակցին: Չի՞ կարող ՌԴ նախագահը արագ լուծել հարցը: Իհարկե, դժվար է պնդել, թե կարող է: Սակայն այդ դեպքում հայկական հանրությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը և հասկանա, որ Պուտինը հույս չէ, հույսը Հայաստանի սուվերեն կարողությունն է:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031