Լրահոս
Օրվա լրահոսը

«Կստանձնե՞ն պաշտոններ, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյանը հանկարծ հիշեց նախկիններին». «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2020 11:47

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, Արցախի (ավելի ճիշտ՝ դրանից մնացած հատվածի) քաղաքական ուժերին հրավիրել է Ազգային համաձայնության իշխանություն կազմելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաների՝ «մեր հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում»։

Սա գովելի է, թեպետ հասկանալի չէ, թե ինչու այդ գիտակցությունն Արցախի նախագահը չուներ պատերազմի ժամանակ, երբ պատերազմի շատ վետերաններ, մասնագետներ նախկին էին հռչակվում եւ մերժվում։ Նրանք մեկուսացած էին ռազմական օպերացիաների կառավարումից, պատերազմի ստրատեգիան որոշելուց, եւ պարտության պատճառներից մեկն էլ դա էր։

Բայց հիմա կարծես թե իրավիճակ է փոխվել, եւ Արայիկ Հարությունյանն անգամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն առաջարկում է զբաղեցնել իր հիմնական քաղաքական հակառակորդին՝ Վիտալի Բալասանյանին։

Լուրեր կան, որ ԱԺ նախագահի պաշտոնն առաջարկվելու է Արցախի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանին։

Բակո Սահակյանի նախկին խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ հարցին, թե պատրա՞ստ են միանալ Արցախի ազգային համաձայնության իշխանությանը, ասաց․ «Մեր քաղաքական ուժը մշտապես եղել է էվոլյուցիայի կողմնակից»։

Դավիթ Բաբայանը կարծում է, որ սա նաեւ արժեհամակարգի ճգնաժամ է, ահավոր հարված պետականությանը, որը հետեւում է շատ ու շատ ներքին խնդիրների։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031