Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. Սա բացահայտ զրպարտություն է. որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել

Դեկտեմբեր 02,2020 11:06

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ազգային Անվտանգության Ծառայության տարածած հաղորդագրությանը՝ մասնավորապես գրելով. «ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴաշնակցության անդամ լինելու հանգամանքը։ Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում՝ մասնավորապես ՀՅԴ-ի հետ։

Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։

Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031